Պատմություն
«Արտաշատ-Վինկոն»-ը ՀՀ կոնյակագործական ձեռնարկություններից միակն է իր աշխարհագրական դիրքով, որն ամենամոտ հեռավորությամբ դեմ դիմաց կանգնած է ալեհեր բիբլիական Արարատ սարին:
«Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ն բազմամշակութային գործարան է, որը ժառանգել է լավագույն դարավոր ավանդույթները և արժանի տեղ պահել հայկական կոնյակի արդյունաբերության մեջ:
Տասնամյակներ շարունակ տևող գործունեության շնորհիվ ընկերությունն ամրապնդել է իր համբավը որպես վստահելի գործընկեր թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան կազմակերպությունների համար: Գործարանի 15000 մ2 մակերես ունեցող հնեցման մառաններում հնեցվում են 1971-2023թթ. խաղողի մթերման բերքից թորված կոնյակի սպիրտներ:
«Արտաշատ-Վինկոն»-ում մշտապես ներդրումներ են իրականացվել տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման և բարելավման ուղղությամբ:
Առաջին գիլդիայի վաճառական, Սբ. Սարգիս եկեղեցուն կից դպրոցի հոգաբարձու՝ ՆԵՐՍԵՍ ԹԱԻՐՅԱՆԸ հայտնի է որպես Հայկական գինեգործության և կոնյակագործության հիմնադիրը: Նա 1877թ.-ին հիմնադրում է գինու գործարան Էրիվանի բերդի տարածքում:
Արտադրանքի վաճառքի հետ կապված որոշ դժվարությունների պատճառով Ն. Թաիրյանը 1898թ.-ին գործարանը վարձակալության է հանձնում «Ն.Լ. Շուստով և որդիներ» ալկոհոլային ընկերությանը, ապա 1899թ.-ին՝ վաճառում նույն ընկերությանը: Շուստովները, ովքեր, 1899թ. Ներսես Թաիրյանից գնելով Երևանի գինու և կոնյակի գործարանը, սկսեցին ընդլայնել իրենց բազան: 19-րդ դարի ռուսական ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար «Ն.Լ. Շուստով և որդիներ» ընկերության կողմից 1905թ. հիմնադրվեց Արտաշատի գինու գործարանը:
19-րդ դարի ռուսական ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար «Ն.Լ. Շուստով և որդիներ» ընկերության կողմից 1904թ. հիմնադրվեց Արտաշատի գինու գործարանը:
Հայաստանի՝ ՍՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո՝ 1922թ., բոլոր գինեգործական ձեռնարկություններն ազգայնացվեցին և ներառվեցին «Արարատ Տրեստի» կազմի մեջ:
ՍՍՀՄ-ի 70 տարիների ընթացքում Արտաշատի գինու գործարանն ընդարձակվեց, վերակառուցվեց: Գործարկվեցին հանրապետությունում առաջին ռեկտիֆիկացիոն աշտարակը, Երևանի գինու կոմբինատից հետո երկրորդ հզոր լցման արտադրամասը, կոնյակի սպիրտի թորման, խաղողի կոնցենտրատի ստացման միակ և այլ արտադրությունները:
Սկսած 1960-ական թվականներից Արտաշատի գինու գործարանը 40հզ.տ խաղող է մշակել, արտադրել 2 580 000 դկլ գինի, որից շշալցվել է 1420 000 դկլ: Թորել է 650 հզ.լ կոնյակի սպիրտ:
1995թ. փետրվարին Արտաշատի գինու գործարանը սեփականաշնորհվեց: Սեփականաշնորհումը նոր հորիզոններ բացեց գործարար և բիզնես մտածելակերպ ունեցող սեփականատիրոջ համար: Գործարանի կոնյակի սպիրտի երկհարկանի մառանում հնեցվում էին 1979թ. սպիրտներ, որոնք բարձրակարգ մասնագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ նորագույն էջ բացեցին հայ կոնյակագործության մեջ:
2002թ. «Արտաշատի գինու, կոնյակի և օղու գործարան» ԲԲԸ-ն վերաձևակերպվեց «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ի:
Մառանների ընդհանուր մակերեսը 15000 մ2 է, որտեղ առկա են.
- 6 մլն բ/լ կոնյակի սպիրտ 1979-2021թթ. խաղողի բերքից
- 1 միլիոն բ/լ վիսկի (ածիկի և խառը)
- 1 մլն բ/լ մրգերի (ծիրան, սալոր, թթի, խնձոր, դեղձ) թորվածքներ.
Կոնյակի թորվածքների տարեկան արտադրությունը՝ մինչև 1,8 մլն բ/լ:
3 տարեկանից մինչև 25 տարեկան կոնյակների տարեկան արտադրանքը կազմում է ավելի քան 3 մլն բ/լ:
-
Տակառագործական արտադրամաս, որտեղ կատարվում են ընթացիկ վերանորոգումներ և նոր տակառների պատրաստում,
-
Լաբորատորիա, որը կատարում է արտադրական պրոցեսի բոլոր փուլերի ընթացքում անհրաժեշտ հետազոտումներ,
-
Ավտոպարկ,
-
Օժանդակ այլ կառույցներ: