loader
Արտադրություն
Խաղողից մինչև գավաթ

 «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ն իրականացնում է առաջնային և երկրորդային գինեգործական ձեռնարկություններին բնորոշ բոլոր տեխնոլոգիական պրոցեսները:

«Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ն հագեցած է բարձրորակ հայկական կոնյակ արտադրելու բոլոր տեխնոլոգիական բաժանմունքներով և սարքավորումներով:

Խաղողից մինչև գավաթ
Խաղողի մթերում և գինենյութի պատրաստում

Խաղողի մթերում և գինենյութի պատրաստում

 

Կոնյակի հիմքը խաղողն է: 

Խաղողահավաքը սկսվում է սեպտեմբերին, ավարտվում` հոկտեմբերին:

«Արտաշատ-Վինկոն»-ն ունի իր սեփական հումքային բազան հանրապետության տարբեր խաղողագործական ռեգիոններում: Միաժամանակ մեծածավալ խաղողի մթերում է կատարում մասնավոր այգեգործական տնտեսություններից:

Ամբողջ հումքը (խաղողը) պարտադիր անցնում է որակի նախնական զննում լաբորատորիայի կողմից, հետազոտվում է  Եվրասիական մաքսային միության (EACU) և պարենային անվտանգության կանոնակարգերի պահանջներին համապատասխան:

 

 

Խաղողի մթերում և գինենյութի պատրաստում
Թորում

Թորում

Թորումը կատարվում է երկու փուլով՝ ֆրանսիական մեթոդով և արտադրվում է տեխնոլոգիական ցուցումների համար Եվրասիական մաքսային միության (EACU) ստանդարտի պահանջներին համապատասխան (Տեխնիկական պայմաններ - ԳՕՍՏ 31728-2014):

Երկրորդ թորման արդյունքում ստացված սպիրտային հեղուկը բաժանվում է երեք մասի, որոնք պայմանական անվանվում են «գլուխ», «սիրտ» և «պոչ»:

Արտադրության հետագա փուլերում օգտագործվում է միայն միջին մասնաբաժինը՝ «սիրտը», որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «կյանքի ջուր» (eau-de-vie): 

 Այնտեղից երիտասարդ սպիրտները ներկայացվում են գործարանի համտեսի հանձնաժողովի:

Թորում
Հնեցում

Հնեցում

Հնեցումը կոնյակների ստեղծման ամենաերկարատև փուլն է, որը պահանջում է ոչ միայն գիտելիք և վարպետություն, այլև  խոնարհ համբերություն: Հենց ժամանակի ընթացքում հնեցվելով կաղնե տակառներում՝ կոնյակի սպիրտը բացահայտում է խաղողի վազի ամբողջ հարստությունը և ստեղծում է օրգանալեպտիկ բազմազանություն:

Շատ կարևոր է տակառի դերը, որը համարվում է կոնյակի «ծնողը»: «Արտաշատ-Վինկոն» -ում կոնյակի սպիրտները հնեցվում են 7000 և ավելի կաղնու տակառներ ունեցող ժամանակակից մառաններում և 300-ից ավելի արծնապատված, կաղնու տակառատախտակներով ներառված պահամաններում:

Հնեցում
Կուպաժավորում

Կուպաժավորում ՝ նուրբ համադրությունների արվեստ

Կոնյակի սպիրտների մանրակրկիտ ընտրությունը և նրանց նրբագեղ համադրությունը կոնյակի ստեղծման գործընթացներից ամենաստեղծագործականն է:

«Արտաշատ-Վինկոն»-ի կոնյակները ստեղծվում են մեր վարպետների կողմից, որոնց փորձը տասնամյակներ շարունակ հղկել է իրենց գիտելիքները և ծանոթացրել մասնագիտական բոլոր նրբություններին:

Հետկուպաժային հանգիստը ` մի քանի ամսից մինչև մի քանի տարի, կոնյակը անցնում է մնալով կաղնուց պատրաստված 1000-1500 դալ տարողությամբ  բուտերում կամ արծնապատված մետաղական պահամաններում:

Կուպաժավորում
Շշալցում

Շշալցում

Շշալցումն  իրականացվում է իտալական 3000 շիշ/ժամում արտադրելու ժամանակակից հոսքային գծով:

 

Շշալցում
db.Please, choose your country Ընտրեք Ձեր երկիրը
db.Please, choose your birth year Ծննդյան տարեթիվը